Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ռեդ Բուլլ»-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետտելը պայմանագիր ստորագրեց իր նոր անհատական մարզչի` Հեյկկի Հոուվինենի հետ: Հիշեցնենք, որ աշխարհի կրկնակի չեմպիոնը երկու ամիս առաջ դադարեցրել էր համագործակցությունը Թոմմի Պարմակովսկիի հետ, ով գերմանացու հետ 3 տարվա համատեղ աշխատանքից հետո գլխավորեց Շվեդիայի հոկեյի կանանց հավաքականը:
ESPN-ը տեղեկացնում է, որ Պարմակովսկին Ֆետտելին խորհուրդ է տվել պայմանագիր ստորագրել Հոուվինենի հետ: Նշենք, որ անհատական մարզիչն առաջին հերթին պատասխանատվություն է կրում կապված ավտոարշավորդի ֆիզիկական վիճակի հետ:






































