Աֆղանստանում առևանգել են Ազգային համերաշխության խորհրդի անդամին: Շաֆիուլա Շաֆին խորհրդի ազդեցիկ անդամներից է:Նրան առևանգել են ուրբաթ օրը, սակսյն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:
Ազգային համերաշխության խորհուրդը ստեղծվել էր երկրի նախագահ Համիդ Քարզայի կողմից՝ թալիբների հետ կապերը չխզելու նպատակով:
Միևնույն ժամանակ Նուրիստանում թալիբները ազատ են արձակել անցած շաբաթ առևանգված 18 ոստիկանի: Ոստիկաններն ազատ են արձակվել այն բանից հետո, երբ տեղի ցեղային առաջնորդներից մեկն այս հարցով դիմել է թալիբներին:









































