ՈւԵՖԱ-ն հիշեցնում է, որ այն ակումբները, որոնք չեն պահպանի ֆինանսական ֆեյր-փլեյ-ի կանոնները, կտուգանվեն և անգամ կարող են զրկվել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությանը մասնակցության իրավունքից:
Հիշեցնենք, որ ֆեյր-փլեյ-ի կանոնները ներառում են նաև ակումբի կորուստների նվազեցում մինչև 45 մլն եվրո: Միևնույն ժամանակ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն շարունակում են համապատասխանաբար 197 և 78 մլն ֆունտի պարտք ունենալ:
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի կասեցնենք այդ միտումը: Եթե միջոցներ չձեռնարկենք, ապա մեզ սպասվում է այնպիսի ճգնաժամ, ինչպիսին այժմ տիրում է Եվրոպայի էկոնոմիկայի ոլորտում»,- ասել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն:






































