Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իսպանական մամուլին տված հարցազրույցում նշեց, որ «Բարսելոնա»-ն իր առջև դրված խնդիրը դեռ լուծված չի համարում.
«Մեր խնդիրը դեռ լուծված չեմ համարում: «Ռեալ»-ն ամենաբարդ հակառակորդն է, որի հետ մենք կարող ենք մրցակցել, այդ իսկ պատճառով մենք չպետք է թուլացնենք տեմպը: Կիսաեզրափակիչ դուրս գալու համար պետք է զրկենք հակառակորդին իր գլխավոր զենքից և կազմակերպենք սուր հակագրոհներ: Հասկանում ենք, որ մրցակիցն ավելի սուր հակագրոհներ է կազմակերպում, և մենք պետք է ուշադիր պաշտպանվենք:
«Հուսով եմ` Ֆիգուի հետ կապված պատմությունը չի կրկնվի, եթե Պեպեն դաշտ դուրս գա: Այն, ինչ կատարվեց այն ժամանակ, պետք է մեզ համար դաս լինի: Պետք չէ մոռանալ, որ ֆուտբոլն առաջին հերթին խաղ է»: