Ինչպես հաղորդում է SalamNews-ը` հղում կատարելով Интерфакс գործակալությանը, Սիրիայի Իդլիբ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է ավելի քան 11 ընդդիմադիր: Այս մասին հայտարարել է Լոնդոնում տեղակայված՝ Սիրիայի Մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը:
Իրավապաշտպանները հաստատում են, որ ռումբը գործի է դրվել այն ժամանակ, երբ մեքենայով տեղափոխվում էին Բաշար Ասադի կողմից ձերբակալված ընդդիմադիր մի խումբ մարդիկ: