Վայք ան Զեեի ամենամյա մրցաշարի 6-րդ տուրում առաջինն ավարտվեց Լևոն Արոնյան – Վուգար Հաշիմով պարտիան:
Մեր գրոյսմաստերն, ով հանդես էր գալիս սպիտակ ֆիգուրներով, 48-րդ քայլում պարտության մատնեց իր ադրբեջանցի հակառակորդին` ընթացիկ մրցաշարում տանելով իր 4-րդ հաղթանակը: Արոնյանն իր վաստակած միավորների թիվը հացրեց 4.5-ի և մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում կմնա առնվազն մինչև 7-րդ տուրի ավարտը: Հաշիմովի ակտիվում կա 1.5 միավոր, և նա կշարունակի մնալ ետնապահների թվում:
Մյուս պարտիաներում պայքարը դեռ շարունակվում է: