Մեկնարկեց Australian Open-2012-ի առաջին շրջանը:
Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին Դել Պոտրոն հաջող մեկնարկեց և 2:6, 6:1, 7:5, 6:4 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ադրիան Մաննարինոյի նկատմամբ:
Տոմաշ Բերդիխն իր հերթին 7:5, 4:6, 6:2 հաշվով առավելության հասավ իսպանացի Ալբերտ Ռամոսի նկատմամբ, իսկ ԱՄՆ-ն ներկայացնող Մերդի Ֆիշը 6:4, 6:4, 6:2 հաշվով հաղթեց Ժիլ Մյուլլերին:
Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Իվո Կառլովիչ – Յուրգեն Մելցեր` 6:7 (3:7), 5:7, 3:6,
Բերնարդ Տոմիչ – Ֆերնանդո Վերդասկո` 4:6, 6:7 (3:7), 6:4, 6:2, 7:5.
Ֆլավիդո Չիպպոլե – Նիկոլայ Դավիդենկո` 4:6, 6:4, 6:3, 2:6, 1:6:









































