Բրիտանական մամուլը հաղորդում է, որ Անդրեյ Արշավինը կարող է հեռանալ Լոնդոնի «Արսենալ»-ից: «Զենիթ»-ը պատրաստ է իր նախկին խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել 3 մլն եվրո, բայց «զինագործներ»-ը պահանջում են երկու անգամ ավելի:
Այժմ Ռուսաստանի հավաքականի խաղացողի ծառայություններով սկսել է հետաքրքրվել նաև Դոնեցկի «Շախտյոր»-ը, քանի որ թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի բրազիլացի կիսապաշտպան Ժադսոնը:
Սպասվում է, որ մոտ ժամանակներս «հանքափորներ»-ի ներկայացուցիչները կմեկնեն Լոնդոն և կբանակցեն անգլիական ակումբի ղեկավարության հետ: Դոնեցկյան ակումբը պատրաստ է Արշավինի տրանսֆերի դիմաց «Արսենալ»-ին վճարել 5 մլն եվրո:








































