Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրվում է «Պորտու»-ի հարձակվող Հալկի ծառայություններով: La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ Պեպ Գվարդիոլան ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է իր թիմում նման հարձակվող ունենալու ցանկության մասին:
Պարբերականը նաև տեղեկացնում է, որ տրանսֆերը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն ակումբների միջև բանակցություններն արդեն սկսվել են:
Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողի ծառայություններով երկար ժամանակ հետաքրքրվում էր Լոնդոնի «Չելսի»-ն, սակայն բանակցություններն անգլիական ակումբի համար հաջող ավարտ չունեցան, քանի որ «Պորտու»-ն պահանջում էր 65 մլն եվրո:







































