2012 թվականի Ավստրալիայի Բաց առաջնության արդյունքում 6 թենիսիստուհիներ հնարավորություն ունեն ստանալու աշխարհի առաջին ռակետի կոչումը:
Բացի կանանց թենիսի աշխարհի առաջին ռակետ Կարոլին Վոզնյացկիից, WTA-ի վարկանիշային աղյուսակը Australian Open-2012-ից հետո կարող են գլխավորել նաև չեխ մարզուհի Պետրա Կվիտովան, բելառուս Վիկտորիա Ազարենկոն, ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, ավստրալուհի Սամանտա Ստոսուրը և Լեհաստանի ներկայացուցիչ Ագնեշկա Ռադվանսկան:
Նշենք նաև, որ հիմնական ցանցում հանդես կգան վեց թենիսիստուհիներ, ովքեր երբևէ գլխավորել են WTA-ի վարկանիշային աղյուսակը` Կարոլին Վոզնյացկին, Մարիա Շարապովան, Քիմ Քլիյստերսը, Սերենա Ուիլիամսը, Ելենա Յանկովիչը և Անա Իվանովիչը:









































