Իսպանիայի Գավաթի 2011/12 թվականի խաղարկության «Օսասունա»-ի հետ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Պեպ Գվարդիոլան հանգստանալու հնարավորություն էր տվել իր թիմի գրեթե բոլոր առաջատարներին, քանի որ առաջին խաղում կատալոնացիները հաղթել էին 4:0 հաշվով: Պատասխան խաղում նույնպես «Բարսելոնա»-ն տարավ կանխատեսելի հաղթանակ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Մադրիդի «Ռեալ»-ի հետ:
Իսպանական գրանդների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 18-ին` Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում, իսկ պատասխանը` հունվարի 25-ին` «Կամպ Նոու»-ում:



































