Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմին զայրացրել է համակարգչային խաղերի մշակման ու արտադրության մեջ մասնագիտացած Ubisoft Entertainment ընկերությունը, ով թողարկել է Assassin’s Creed: Revelations խաղը։
Խաղում ֆրանսիական ընկերությունը Լեռնային Ղարաբաղն ու նրա հարակից շրջանները չի ներառել Ադրբեջանի կազմում և ներկայացրել է որպես առանձին տարածք։
Այս կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ հետաքննություն են անցկացնելու, քանի որ ֆրանսիական ընկերությունն «ապօրինի» քայլեր է ձեռնարկել։