Լեհաստանը շարունակում է պատրաստվել 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը և մատուցեց հերթական անակնկալը: Պատրաստվել է «Եվրո-2012»-ի գլխավոր լեհական մարզադաշտի` «Վարշավայի ազգային մարզադաշտ»-ի շոկոլադե տարբերակը:
Դրա պատրաստման համար պահանջվեց 385 կգ շոկոլադ: Այն ունի 190 սմ երկարություն, 160 սմ լայնություն և 65 սմ բարձրություն: Շոկոլադե մարզադաշտն ամբողջությամբ ուտելու համար մեկ մարդուց կպահանջվի 10 տարի:










































