Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայացավ առաջին տուրից հետաձգված «Տոտտենհեմ» – «Էվերթոն» հանդիպումը: «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում Հարրի Ռեդնապպի սաները կարողացան առավելության հասնել լիվերպուլյան ակումբի նկատմամբ և, վաստակելով 45 միավոր, հավասարվեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
Գերազանց հանդիպում անցկացրեց Բենուա Ասսու-Էկոտտոն, ով 35-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Աարոն Լեննոնին, իսկ 63-րդ րոպեին կրկնապատկեց խաղի հաշիվը` դառնալով հիանալի գոլի հեղինակ: Այսպիսով`
«Տոտտենհեմ» – «Էվերթոն»` 2:0
1:0 Աարոն Լեննոն (35′), 2:0 Բենուա Ասսու-Էկոտտո (63′)







































