Գերմանական մամուլը հաղորդում է, որ Միլանի «Ինտեր»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը հետաքրքրվում են Բրեմենի «Վերդեր»-ի կիսապաշտպան Մարկո Մարինի ծառայություններով:
Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ցանկանում է ուժեղացնել թիմի կիսապաշտպանութունը և կարծում է, որ գերմանացին հաջողությամբ կարող է հանդես գալ «ներաձուրիներ»-ի կազմում:
Բրեմենցիները դեմ չեն ֆուտբոլիստի` ակումբից հեռանալուն, սակայն այդ տրանսֆերի դիմաց նրանք ցանկանում են ստանալ ավելի քան 10 մլն եվրո: Մարինի պայմանագրի ժամկետն իր ներկայիս թիմի հետ լրանում է 2013 թվականի հունիսին:









































