Միլանի «Ինտեր»-ը կարող է իր գլխավոր հակառակորդի` «Միլան»-ի «ձեռքից փախցնել» «Մանչեսթեր Սիթի»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Կառլոս Տևեսին: Ինչպես տեղեկացնում է իտալական մամուլը, երկու թիմերին մնում է համաձայնեցնել պայմանագրի մի քանի կետ:
Սպասվում է, որ Տևեսն Իտալիա կտեղափոխվի արդեն այս շաբաթ, իսկ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Ինտեր»-ը «քաղաքայիններ»-ին կվճարի 25 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իտալական մամուլը տեղեկացրել էր, որ Ադրիանո Գալլիանիի և «Սիթի»-ի ղեկավարության միջև բանակցությունները հաջողությամբ են ավարտվել, և արգենտինացին կհամալրի «ռոսսոներիներ»-ի կազմը: