The Telegraph-ը հաղորդում է, որ «Տոտտենհեմ»-ը ցանկանում է ձեռք բերել «Սանթոս»-ի կիսապաշտպան Գանսոյին: Ակումբի ներկայացուցիչները մոտ ժամանակներս պատրաստվում են բանակցություններ սկսել Բրազիլիայի հավաքականի խաղացողի գործակալ Թեոդորո Ֆոնսեկայի հետ, ով ժամանել է Լոնդոն:
«Խթաններ»-ը բրազիլացու տրանսֆերի դիմաց պատրաստ են առաջարկել 15 մլն ֆունտ: Հիշեցնենք, որ «Սանթոս»-ին պատկանում Գանսոյի տրանսֆերի միայն 45%-ը, իսկ մյուս մասը գտնվում է DIS ներդրումային ընկերության տնօրինման տակ:






































