Թուրինի «Յուվենթուս»-ն ընկերական խաղ անցկացրեց «Ալ-Հիլալ»-ի հետ: Անտոնիո Կոնտեի սաները 7:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարան իրենց հակառակորդի նկատմամբ, իսկ Ալեսսանդրո Դել Պիերոն հիանալի հանդիպում անցկացրեց:
«Յուվենթուս» – «Ալ-Հիլալ»` 7:1
1:0, 2:0 Դել Պիերո (13′, 21′), 3:0 Էլիա (31′), 4:0 Վիդալ (45′), 4:1 Ալ-Հարթհի (48′), 5:1 Կելլինի (52′), 6:1 Պեպե (75′), 7:1 Քուալյարելլա (86′)








































