Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, 6:4, 6:4 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայել Յուժնիի նկատմամբ, դուրս եկավ Դոհայի մրցաշարի կիսաեզրափակիչ: 1 ժամ 49 րոպե տևած հանդիպումից հետո Նադալը նշեց.
«Կարծում եմ, որ լավ խաղացի: Վերջնամասը նյարդային ստացվեց, բայց մրցաշրջանի մեկնարկի համար դա նորմալ եմ համարում: Ես արագ էի տեղաշարժվում և հաճախ մոտենում էի ցանցին: Եթե ցանկանում եմ բարձրակարգ մարզիկների հետ պայքարում հաջողության հասնել, պետք է այսպիսի խաղ ցուցադրեմ»,- Նադալին մեջբերում է Reuters-ը:






































