Լինելով աշխարհի դեռևս ապրող ամենամեծ գիտնականներից մեկը, ով տիեզերքի գաղտնիքները վերծանել է իր A Brief History of Time գրքում, աշխարhահռչակ ֆիզիկոս Սթիվըն Հոքինգը հայտնել է, որ կա մի բան, որի դեմ անընդհատ պայքարում է:
Այն հարցին, թե ինչի մասին է ամենաշատը մտածում գիտնականը, երբ արթուն է, նա պատասխանել է. «Կանանց: Նրանք մեծ առեղծված են»:
New Scientist ամսագրի հետ հարցազրույցում գիտնականը բացահայտել է իրեն հուզող նուրբ խնդիրը: Նշենք, որ այս շաբաթ աշխարհը նշելու է գիտնականի 70-ամյակը:
Հարցազրույցի ընթացքում գիտնականն անգամ ափսոսանք է հայտնել անձնական կյանքում գործած իր սխալների համար:
Սթիվըն Հոուքինգի հետ հարցազրույցը մեկնարկ է հանդիսացել նրա պատվին կազմակերպված միջազգային համաժողովի համար, որը սկսվել է այսօր՝ Քեմբրիջի համալսարանում, որտեղ նա ժամանակին դասավանդել է:









































