«Թուրքիայի առաջնային խնդիրներից մեկը Օլիմպիական խաղերը Ստամբուլում անցկացնելն է», – իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Թուրքիայի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Յունուս Աքգյուլը: Նրա խոսքով, իրենց առջև խնդիր է դրված ամեն գնով Օլիմպիական խաղերն ընդունել Ստամբուլում: Այդ նպատակին են ուղղված նաև Թուրքիային վստահված աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները բարձր մակարդակով անցկացնելու ջանքերը:
«Այսօր Թուրքիայի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին: Վերջին տարիներին Թուրքիան բազմաթիվ կարևոր առաջնություններ է հյուրընկալել»,- ասում է Յունուս Աքգյուլը: