Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Աբու-Դաբիի ցուցադրական մրցաշարի եզրափակիչում ջախջախիչ հաղթանակ տարավ իսպանացի Դավիդ Ֆերրերի նկատմամբ` վերջինիս, ինչպես և Ռոջեր Ֆեդերերին, զիջելով ընդամենը երեք գեյմ: Հանդիպումն ավարտվեց 6:2, 6:1 հաշվով:
Երրորդ տեղի համար պայքարում Ռաֆայել Նադալը 6:1, 7:5 հաշվով վստահ հաղթանակ տարավ աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ:
Հիշեցնենք, որ նախորդ երեք տարիների ընթացքում Նադալը դուրս է եկել Աբու-Դաբիի ցուցադրական մրցաշարի եզրափակիչ, որոնցից երկուսում դարձել է հաղթող:









































