«Տոտտենհեմ»-ը «Սանդերլենդ»-ին և Սթիվեն Պիենաարի տրանսֆերը ձեռքբերել մյուս ցանկացողներին տեղեկացրել է, որ հարավաֆրիկացի ֆուտբոլիստը հունվարին ակումբը կարող է լքել 5-6 մլն եվրոյով:
Անցած շաբաթ «խթաններ»-ի գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապպը զրուցել է 29-ամյա խաղացողի հետ, և որոշվել է, որ Պիենաարը հունվարին կլքի ակումբը:
Կիսապաշտպանը «Տոտտենհեմ» տեղափոխվեց անցած ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ` «Էվերթոն»-ից, սակայն այդպես էլ չկարողացավ ամրապնդվել թիմի մեկնարկային կազմում: Խաղացողին բաց թողնելու հիմնական պատճառը հանդիսանում է վերջինիս բարձր աշխատավարձը` շաբաթական 60.000 ֆունտ:
Բացի «Սանդերլենդ»-ից Պիենաարի տրանսֆերը ցանկանում են ձեռք բերել նաև «Էվերթոն»-ը և «Ասթոն Վիլլա»-ն: