Sky Sports-ը տեղեկացնում է, որ ֆրանսիացի հարձակվող Թիերրի Անրին կընդունի «զինագործներ»-ի առաջարկը և «Նյու-Յորք Ռեդ Բուլլզ»-ից երկու ամսով վարձավճարով կտեղափոխվի լոնդոնյան ակումբ: MLS-ում հիմա ընդմիջում է, և այդ ժամանակահատվածում 34-ամյա ֆուտբոլիստը կփոխարինի Մարուան Շամախին և Ժերվինյոյին, որոնք կմասնակցեն Աֆրիկայի Գավաթի խաղարկությանը:
Ֆուտբոլիստը հանդես կգա 12 համարի մարզաշապիկով, քանի որ իր նախկին` 14 համարի մարզաշապիկը կրում է Թեո Ուոլքոտտը: «Արսենալ»-ն Անրիին կվճարի շաբաթական 70.000 ֆունտ:
Հարձակվողն «Արսենալ»-ի կազմում կանցկացնի Պրեմիեր Լիգայի 7 խաղ, կմասնակցի Անգլիայի Գավաթի 1 և Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի 2 հանդիպումների:








































