Աշխարհի առաջին ռակետ սերբ թենսիստ Նովակ Ջոկովիչը Սպորտային մամուլի միջազգային միության (AIPS) կողմից ճանաչվեց 2011թ. լավագույն մարզիկ: «Մեծ սաղավարտ»-ի երեք մրցաշարերի հաղթողը ստացավ 812 միավոր: Երկրորդ տեղը գրավեց արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով Նովակին զիջեց 122 միավորով: Լավագույն եռյակը եզրափակեց ճամայկացի վազորդ Հուսեյն Բոլտը:
2011 թվականի լավագույն մարզուհի ճանաչվեց Մարիտ Բյորգենը, ում նախորդեցին Վիվան Չերույոտն ու Ֆեդերիկե Պելլեգրինին: WTA վարկածով աշխարհի երկրորդ ռակետ Պետրա Կվիտովան զբաղեցրեց չորրորդ տեղը:
2011 թվականի ամենավառ սպորտային միջոցառում ճանաչվեց Հվ. Կորեայում կայացած թեթև աթլետիկայի Աշխարհի առաջնությունը, իսկ երկրորդ տեղում հայտնվեց Wimbeldon-ը:
Քվեարկությանը մասնակցեցին 82 երկրների 379 լրագրողներ





































