Ֆրանսիական «ՊՍԺ»-ն կարող է կատարել իր հերթական աղմկահարույց ձեռքբերումը: Ակումբը պատրաստ է Իտալիայի առաջնության գործող չեմպիոն «Միլան»-ի հարձակվող Ալեշանդրե Պատոյի տրանսֆերի դիմաց վճարել 50 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստին առաջարկվում է 4 տարվա պայմանագիր` 7 մլն եվրո տարեկան աշխատավարձով: Ֆուտբոլիստի` իր ներկայիս ակումբից հեռացման պատճառ կարող է հանդիսանալ թիմի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրիի հետ լարված հարաբերությունները:
Սակայն Ադրիանո Գալլիանին շտապեց հերքել այդ տեղեկատվությունը և նշեց, որ ոչ Պատոն, ոչ «ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն այդ տեղափոխության կապակցությամբ չեն դիմել իրեն: Սակայն եթե փարիզյան ակումբն առաջարկի 50 մլն եվրո, ապա Պատոն կարող է տրանսֆերային պատուհանի բացման առաջին իսկ օրը կարող է լքել «Միլան»-ը, քանի որ դա թույլ է տալիս իտալական ակումբի հետ կնքած պայմանագրում ամրագրված կետը:







































