Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչն իր թիմի կազմի ուժեղացման նպատակով 2012 թվականի հունվարին պատրաստ է ծախսել 235 մլն եվրո: Ըստ բրիտանական մամուլի` Աբրամովիչի կարծիքով նոր խաղացողների ձեռքբերումը հնարավորություն կտա շրջանցելու Պրեմիեր Լիգայի գործող առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ին:
«Չելսի»-ի գլխավոր տրանսֆերային նպատակները հանդիսանում են «Նապոլի»-ի խաղացողներ Էդինսոն Կավանին և Մարեկ Համշիկը, որոնք գնահատվում են համապատասխանաբար 50 մլն և 30 մլն եվրո: Բացի այդ, «արիստոկրատներ»-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Սերբիայի հավաքականի խաղացող Միլոշ Կրասիչը, որը հազվադեպ է հայտնվում «Յուվենթուս»-ի մեկնարկային կազմում: Կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվում է մոտ 20 մլն եվրո:
The Sun-ը տեղեկացնում է, որ «Չելսի»-ի առաջին նորեկը 2012 թվականին կդառնա Գերի Քեյհիլլը, ով լոնդոնյան ակումբի պաշտպանության կենտրոնում հանդես կգա Ջոն Թերրիի կողքին: