Այսօր Թուրքիայի Մարդին քաղաքում տեղի կունենա 2011 թվականի շախմատի կանանց Աշխարհի առաջնության 8-րդ տուրը: Հայաստանի հավաքականի հակառակորդը Վիետնամի ընտրանին է:
Հայաստան – Վիետնամ մրցավեճի զույգերն են`
Էլինա Դանիելյան – Նգույեն Ֆամ
Լիլիթ Մկրտչյան – Թրամ Հոանգ
Մարիա Կուրսովա – Նգույեն Հանգ
Նելլի Աղինյան – Նու Հոանգ
8-րդ տուրում կկայանան նաև հետևյալ մրցավեճերը` ՀԱՀ-Ռուսաստան, Թուրքիա-Հունաստան, Հնդկաստան-Վրաստան, Ուկրաինա-Չինաստան:






































