Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը AS-ին տված հարցազրույցում նշել է, որ գոհ է «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կատարած աշխատանքից և չի պատրաստվում փոխարինել վերջինիս.
«Մոուրինյոյին «Ռեալ» հրավիրելն իմ կարևորագույն որոշումն է եղել: Նա երբեք չի հուսահատվում, որքան էլ իր առջև դրված խնդիրը բարդ լինի: Թիմը նոր խաղային մակարդակի է հասել` ցուցադրելով գրավիչ ու գոլառատ ֆուտբոլ: Ես շատ գոհ եմ Ժոզեի կատարած աշխատանքից և չեմ պատրաստվում փոխարինել նրան:
«Բարսելոնա»-ից կրած պարտությունը ցնցեց բոլորին, բայց դրանից հետո մենք ավելի ուժեղ դարձանք: Մի շարք հաղթանակներից հետո սեփական ուժերի նկատմամբ վստահությունը թիմի մոտ ակնհայտորեն ավելացավ»:






































