Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի «Ռեալ»-«Պոնֆերադինա» պատասխան խաղից հետո հետաքրքիր դեպք արձանագրվեց. Ժոզե Մոուրինյոն խաղադաշտում խաղի համար շնորհակալություն էր հայտնում հյուրերի խաղացողներին՝ սեղմելով յուրաքանչյուրի ձեռքը, երբ նրանցից մեկը, մոտենալով պորտուգալացուն, խնդրեց վերջինիս վերարկուն… Ժոզեն չմերժեց:







































