Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ավագը` 35-ամյա ֆուտբոլիստ Միխայել Բալլաքը, ամառային տրանսֆերային պատուհանից հետո իր կարիերան կարող է շարունակել «Շանհայ Շենհուա»-ում, որի կազմ տեղափոխվեց նրա նախկին թիմակից Նկոլյա Անելկան, ինչպես նաև ֆրանսիացի մասնագետ Ժան Տիգանան:
Ինչպես տեղեկացնում են անգլիական ԶԼՄ-ները, «Բայեր»-ի ֆուտբոլիստը, ում պայմանագրի ժամկետն իր ներկայիս թիմի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, չինական ակումբի ներկայացուցիչների հետ արդեն բանակցություններ է վարում: Բացի «Շանհայ Շենհուա»-ից Բալլաքի ծառայություններով հետաքրքրվում են նաև MLS-ի ակումբները: