Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան երեկ վիրահատվել է:
Իսպանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Վիլյայի վերականգնումը կտևի 4 ամիս, ինչը նշանակում է, որ հարձակվողը կարող է ֆուտբոլային մարզադաշտ վերադառնալ մինչև «Եվրո-2012»-ի մեկնարկը:
Twitter-ի իր էջում Վիլյան գրել է, որ հուսով է մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին և «Եվրո-2012»-ին: