Այսօր` ժամը 17:00-ին, Թուրքիայի Մարդին քաղաքում կմեկնարկի 2011 թվականի շախմատի Աշխարհի կանանց առաջնության 3-րդ տուրը: Հայաստանի հավաքականի հակառակորդը Չինաստանի ընտրանին է, որը կայացած երկու տուրերից հետո ունի երկու հաղթանակ և վաստակած 4 միավորով Վրաստանի և Ռուսաստանի հավաքականների հետ բաժանում է 1-3-րդ տեղը: Մեր թիմը 2 միավորով 5-րդն է:
Հայաստան – Վրաստան մրցավեճերի զույգերն են`
Էլինա Դանիելյան – Հոու Յիֆան,
Լիլիթ Մկրտչյան – Յու Ուենյուն,
Լիլիթ Գալոյան – Զաո Հուե,
Մարիա Կուրսովա – Տան Զոնգյուի:








































