Իսպանական «Սևիլիա»-ի նախագահ Խոսե Մարիա դել Նիդոն հաջորդ 7.5 տարիները կանցկացնի ճաղերի ետևում: Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Մալագայի դատարանը վերջինիս մեղավոր ճանաչեց Մարբել քաղաքի բյուջեի մեքենայությունների, խարդախությունների, կոռուպցիայի մեղադրանքով:
Մեղադրող կողմը պնդում էր, որ նախագահին դատապարտեն 30 տարվա ազատազրկման, սակայն դատարանը որոշեց այդ ժամկետը կրճատել 4 անգամ:
Հիշեցնենք, որ դել Նիդոն «Սևիլիա»-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2002 թվականից: