Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ դեկտեմբերի 17-ին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Հրայր Մկոյանը նվերներ հանձնեցին երեխաներին:
Ֆուտբոլիստների շրջայցի առաջին վայրը Գյումրիի թիվ 31 միջնակարգ դպրոցն էր, որտեղ հավաքվել էին «Շիրակ»-ի մարզապրոցի երեխաները: Երեխաների համար առավել մեծ նվեր էր այն, որ նրանք հնարավորություն ունեցան ֆուտբոլ խաղալ Մովսիսյանի և Մկոյանի հետ:
Մյուս տեղը, ուր նվերներով այցելեցին հայտնի ֆուտբոլիստները, Գյումրիի «Թռչունյաց տուն» երեխաների խնամքի կենտրոնն էր:
Այնուհետև ֆուտբոլիստները եղան երեխաների սոցիալական զբաղվածության Գյումրիի կենտրոնում, որտեղ ևս նվերներ հանձնեցին երեխաներին ։
Լուսանկարը՝ Totalfootball-ի



































