Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան պատժամիջոցներ կիրառեց ազգային հավաքականի ավագ Սամուել Էտօ’Օի, Էնոհ Էյոնգի և Բենուա Ասսու-Էկոտտոյի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, «Անժի»-ի խաղացող Էտօ’Օն որակազրկվել է 15 խաղով, «Այաքս»-ի ֆուտբոլիստ Էնոհը` 2, իսկ «Տոտտենհեմ»-ում հանդես եկող Ասսու-Էկոտտոն` 1մլն ֆրանկով:
Էտօ’Օն և Էնոհը կազմակերպել էին Կամերունի հավաքականի ֆուտբոլիստների բողոքը, որպեսզի ֆեդերացիան նրանց վճարի պարտք մնացած աշխատավարձերը: Այդ պատճառով ֆուտբոլիստները նոյեմբերին հրաժարվեցին ընկերական խաղ անցկացնել Ալժիրի հավաքականի հետ:
Էկոտտոն չէր պատասխանում ֆեդերացայի զանգերին և ինքնակամ բաց թողեց Մարոկկոյի և Ալժիրի հավաքականների հետ խաղերը: Այդ որոշումը բողոքարկելու համար ֆուտբոլիստներն ունեն 10 օր:








































