«Ֆերրարի»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն 2011 թվականի մրցաշրջանի ավարտից հետո մի քանի անգամ այցելել է թիմի` Մարոնելլոյում տեղակայված բազա:
«Հիմա նա գտնվում է Մարոնելլոյում և թիմին օգնում է շտկել նոր բոլիդի` մի քանի դետալներ: Իսպանացին չկարողացավ հանդիպել լրագրոների հետ: Դրա փոխարեն նա թիմի հետ գտնվում է Իտալիայում և օգնում է 2012 թվականի բոլիդի պատրաստման ժամանակ կայացնել տարբեր որոշումներ: Նրանք ցանկանում են հզոր մեքենա ստեղծել, քանի որ «Ֆերրարի»-ն մտադիր է կրկին վարադառնալ հաղթական ուղի»,- նշում է AS-ը:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի ընթացքում Ալոնսոն բազմիցս դժգոհել էր «Ֆերրարի»-ի բոլիդից նշելով, որ թույլ մեքենան իրեն սխալվելու հնարավորություն չի տալիս, և հաջողության հասնելու համար պետք է իդեալական ելույթ ունենալ: