Ուկրաինական մամուլը տեղեկացնում է, որ Դոնեցկի «Շախտյոր»-ի ֆուտբոլիստների արձակուրդը կավարտվի հունվարի 10-ին, որից հետո նրանք «Կիրշա» մարզաբազայում կվերսկսեն մարզումները: Այնուհետև թիմը կանցկացնի երկու ուսումնամարզական հավաք, որից առաջինը` հունվարի 18-ից` ԱՄԷ-ում, երկրորդը` փետրվարին` Իսպանիայում:
«Շախտյոր»-ի ղեկավարությունը չի բացառել, որ Պիրենեյան թերակղզուց վերադառնալուց հետո թիմը կարող է մեկնել Թուրքիա:









































