«Նյու-Յորք Ռեդ Բուլլզ»-ի հարձակվող Թիերրի Անրին կարող է տեղափոխվել «Էվերթոն»: Ներկայումս ֆուտբոլիստը գտնվում է Լոնդոնում և իր մարզավիճակը պահպանելու նպատակով մարզվում է իր նախին թիմի` «Արսենալ»-ի կազմում, քանի որ MLS-ում ընդմիջում է.
«Ես Անրիին խնդրեցի ինձ տեղեկացնել, թե արդյո՞ք ինքը ցանկանում է խաղալ մեր թիմում: Նա ինձ խոստացավ պատասխանել ավելի ուշ: Կարծում եմ, որ մենք կարող ենք համաձայնության գալ»,- «Էվերթոն»-ի գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսին մեջբերում է Sky Sports-ը:










































