Անգլիական Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Սթոք Սիթի»-ն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է ձեռք բերել «Միլան»-ի վետերան հարձակվող Պիպպո Ինձագիին:
37-ամյա հարձակվողը ցանկանում է լքել «Միլան»-ը, քանի որ չի հայտնվում թիմի մեկնարկային կազմում: «Բլեքբեռն»-ը նույնպես հետաքրքրվում է Ինձագիի ծառայություններով, սակայն տեղական ԶԼՄ-ները նշում են, որ «Սթոք»-ը ֆուտբոլիստի հետ քննարկել է հնարավոր պայմանագրի դրույթները:
Իտալիայի գործող չեմպիոնի ղեկավարությունն արդեն նշել է, որ պատրաստ է իր հարձակվողին զիջել «կավագործներ»-ին, որին հաջողվել է Եվրոլիգայի 2011/12 թվականի խաղարկությունում դուրս գալ հաջորդ փուլ: