Լոնդոնում ընթացող 2011 թվականի London chess classic սուպերմրցաշարի 8-րդ տուրում առաջինն իրենց պարտիան ավարտեցին առաջատար Մագնուս Կռլսենն ու 6-րդ տեղում գտնվող Վիշվանաթան Անանդը: Սպիտակ ֆիգուրներով խաղացող Անանդը 33-րդ քայլում իր պարտիան ոչ-ոքի ավարտեց նորվեգացի գրոյսմաստերի հետ:
Այս ոչ-ոքիից հետո Լյուկ Մքշեյնն ու Վլադիմիր Կրամնիկը, ովքեր Կառլսենի հետ 7-րդ տուրից հետո ունեին հավասար` 12-ական միավոր և ներկայումս պայքարում են միմյանց դեմ, նախավերջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորելու լավ հնարավորություն ստացան:
Վիշվանաթան Անանդ – Մագնուս Կառլսեն, Լյուկ Մքշեյն – Վլադիմիր Կրամնիկ, Հիկարու Նակամուրա – Նայջել Շորթ պարտիաները դեռ չեն ավարտվել: