Իրանի հարավային Հորմոզգանի նահանգը խմելու ջրի պակասի է բախվել ջրամատակարարման և կոյուղու համակարգին ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։
«Թշնամի ամերիկացիների գրոհների պատճառով ավերվել են խմելու ջրի բաշխման ենթակառուցվածքային օբյեկտները, այդ թվում՝ երկու բետոնե ջրամբար՝ 500 և 2000 խորանարդ մետր տարողությամբ՝ համապատասխան մեխանիկական սարքավորմամբ», – գործակալությունը մեջբերում է նահանգի ջրամատակարարման և կոյուղու հարցերով զբաղվող ընկերության գլխավոր տնօրենի խոսքերը։
Ջրամատակարարման հետ կապված խափանումներ են գրանցվել 20 000 բնակչություն ունեցող Բամանիի շրջանում։ Գործակալության տվյալներով՝ վնասը գնահատվում է մոտավորապես 1 միլիոն դոլար։
«Այս շրջանների բնակիչների ջրամատակարարումը ներկայում դադարեցվել է, քննարկվում են ջրամատակարարման այլընտրանքային միջոցները», – հաղորդել է գործակալությունը։








































