Ավարտվեցին Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի 3 հանդիպումներ:
2011/12 մրցաշրջանի առաջին «սուպերկլասիկո»-ն ավարտվեց «կապտանռնագույնների» առավելությամբ:
Արդեն առաջին րոպեին Վիկտոր Վալդեսի թույլ տված կոպիտ սխալից հետո Կարիմ Բենզեման բացեց խաղի հաշիվը: Արագ գոլը, հավանաբար, խանգարեց մադրիդցիներին, որոնք դադարեցին ֆուտբոլ խաղալ:
Լեո Մեսսիի փոխանցումից հետո Չիլիի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսը հավասարեցրեց խաղի հաշիվը:
Երկրորդ խաղակեսում «Բարսելոնա»-ն ևս երկու անգամ հաջողության հասավ. 53-րդ րոպեին Մարսելոն դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ 66-րդ րոպեին Սեսկ Ֆաբրեգասը հաշիվը դարձրեց 1:3:
«Ռեալ» – «Բարսելոնա»՝ 1:3
1:0 Կարիմ Բենզեմա (1’), 1:1 Ալեքսիս Սանչես (30’), 1:2 Մարսելո (53’, ինքնագոլ), 1:3 Սեսկ Ֆաբրեգաս (66’)
«Բետիս» – «Վալենսիա»` 2:1
0:1 Դորադո (66’, ինքնագոլ), 1:1 Ռուբեն Կաստրո (90+1’), 2:1 Ռուբեն Կաստրո (90+3’)
«Լևանտե» – «Սևիլիա»` 1:0
1:0 Նանո (56’)








































