ՀՖՖ մամուլի ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերի 13-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարեգործական առաքելությամբ կայցելեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Իսկ դեկտեմբերի 16-ին Ռուբեն Հայրապետյանը և Հենրիխ Մխիթարյանը նույն նպատակով կմեկնեն Գավառ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բարեգործությամբ էր զբաղվել նաև 2010 թվականին:









































