Ֆրանսիական իշխանությունները հայտարարել են, որ Մալիում առևանգվել են Ֆրանսիայի երկու քաղաքացիներ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն հայտնել է, որ առևանգման մանրամասները դեռ հայտնի չեն:
Մինչ այդ, այս տարի ֆրանսիական իշխանությունները իրենց երկրի քաղաքացիներին զգուշացնում էին, որ Մալիում և հարևան Նիգերում առևանգվելու վտանգ կա, քանի որ այդ տարածաշրջանում գործում են մեծ թվով իսլամիստական խմբավորումներ, որոնք կապված են «Ալ-Կաիդա»–ի հետ: