Բրազիլական «Սանթոս»-ի նախագահ Լուիս Ալվարո դե Օլիվեյրան անցած շաբաթ Նեյմարի (ում ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ը) հետ նոր պայմանագիր ստորագրեց:
Նախագահը տեղեկացրեց, որ ինքը ֆոտբոլիստին կոչ է արել բանակցություններ չվարել իսպանական ակումբի հետ, քանի որ վերջիններս գոռոզ են և գաղութային մտածելակերպ ունեն:
Օլիվեիրան նաև կրկնեց Մոուրինյոյի` Նեյմարին ասած էր բառերը.«Եթե ցանկանում ես խաղալ «Ռեալ»-ում, պետք է կտրես մազերդ»:
Նեյմարն անմիջապես մերժել է պորտուգալացու պահանջը:







































