Իկեր Կասիլյասը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղերի թվով դարձավ ռեկորդակիր: Կոստա-Ռիկայի ընտրանու դեմ անցկացրած ընկերական հանդիպումը 30-ամյա դարպասապահի համար «կարմիր ֆուրիա»-ի մարզաշապիկով դարձավ 127-րդը:
Այս ցուցանիշով Իկերը գերազանցեց նախկին ռեկորդակիր Անդոնի Սուբիսարետայի ռեկորդը, ով իր ազային հավաքականի կազմում անց է կացրել 126 հանդիպում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլյասը դարձել է Եվրոպայի (2008թ.) և Աշխարհի (2010թ.) չեմպիոն:








































