«Ուիլիամս»-ը մտադիր է իր երիտասարդ ավտոարշավորդների՝ Աբու Դաբիում ելույթների ժամանակ փորձարկել նոր արտանետման համակարգ, որը կարող է 2012թ.-ից կիրառել իր բոլոր բոլիդներում:
«Հիմա նոր համակարգը փորձարկելու յուրաքանչյուր հնարավորություն մեզ համար շատ կարևոր է: Մենք միշտ աշխատում ենք տվյալ մրցաշրջանի ընթացքում առաջացած խնդիրները հաջորդ մրցաշրջանում վերացնելու ուղղությամբ: Տարատեսակ փորձարկումներ ենք իրականացնում նաև անվադողերի աշխատանքի՝ բոլիդի վրա ունեցած ազդեցությունը գնահատելու համար: Ըստ մյուս մրցաշրջանի կանոնների՝ արտանետման խողովակները պետք է դուրս գան թափքի վերին հատվածից, և մենք աշխատում ենք նոր համակարգի ներդրման ուղղությամբ»,- տեղեկացնում է «Ուիլիամս»-ի գլխավոր ինժեներ Մարկ Գիլլանը: