Արգենտինացի ավտոարշավորդ Գվիդո Ֆալասկին, ով հանդես էր գալիս HAZ Racing թիմի կազմում, իր հայրենիքում կայացած Turismo Carretera ավտոարշավի ժամանակ մահացավ ավտովթարից :
Արշավի եզրափակիչ շրջանում առաջատար Մաուրո Ջոլամբարդոն Ֆալասկիի դեմ պայքարում փորձում էր պահպանել իր դիրքը, երբ Լեոնել Լաուրարին շրջանցման անհաջող փորձ կատարեց՝ հայտնվելով նրանց առջև:
Ջոլամբարդոն և Ֆալասկին փորձեցին խուսափել բախումից, սակայն արգենտինացին չկարողացավ կառավարել մեքենան՝ բախվելով մրցուղու եզրին գտնվող վահանակին, որից հետո նրա մեքենայի մեջ մխրճվեց Նեստոր Ջիրոլամիի մեքենան՝ փոշու սյան պատճառով տեսադաշտի բացակայության հետևանքով:
Ֆալասկիին տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ 40 րոպե անց նա մահացավ:








































