Անգլիայի Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է իր թիմի կազմում տեսնել «Տոտտենհեմ»-ի աստղ Լուկա Մոդրիչին:
Անգլիական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Ֆերգյուսոնը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է ձեռք բերել փլեյմեյքերի և այդ դիրքի ամենարիական թեկնածուին համարում է խորվաթ ֆուտբոլիստին:
«Նա հիանալի է տեսնում դաշտը, տիրապետում է փայլուն փոխանցումների` կառուցելով խաղը: Պարզ է, թե ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Վիլլաշ-Բոաշը ինչու էր ամեն կերպ ցանկանում ձեռք բերել Մոդրիչին»,- նշել է Ֆերգյուսոնը: